«Blot Star»՝  հայկական «Bazar Blot Club»-ը վերադարձել է «Google Play»՝ էլ ավելի նորովի և հարմարավետ

9 սեպտեմբերի, 2025  17:59

Հայկական մշակույթում լայն տարածում գտած «Bazar Blot Club» խաղը վերադարձել է՝ արդեն նոր բրենդով և նոր շնչով՝ «Blot Star» անվանմամբ։ Խաղը ներկայացված է լիովին թարմացված տարբերակով՝ նոր հայկական դիզայնով, բարելավված աշխատանքի որակով և խաղայն նոր հնարավորություններով։

Օգտատերերը արդեն կարող են օգտվել նոր սերնդի հայկական բազար բլոտից՝ «Blot Star»-ից, որը թույլ է տալիս նրանց վայելել իրենց սիրելի խաղը թե՛ հեռախոսով (ներկայումս՝ «Google Play»-ում), թե՛ համակարգչով՝ վեբ տարբերակով`այցելելով blotstar.com կայքը։ «App Store»-ի տարբերակը ևս շուտով հասանելի կլինի։ 

«Blot Star»-ը ստեղծվել է ժամանակակից տեխնոլոգիաներով և առավել մոտ է հայկական մշակույթին։ Խաղը գործում է ավելի անխափան, ունի բազմաթիվ նոր հնարավորություններ և հավելյալ ֆունկցիաներ։ Այն մշակված է հատուկ՝ հայկական յուրահատուկ մշակույթն ու բլոտի խաղային ավանդույթները նոր սերնդին փոխանցելու համար՝ պահպանելով հին ավանդույթները։

Ի՞նչ է առաջարկում նոր խաղի տարբերակը

Նոր «Blot Star» -ի հավելվածն իր մեջ ներառում է՝

  • Հայկական շնչով նոր ինտերֆեյս
  • Արագ ու անխափան աշխատանք
  • Բազմաթիվ խաղասենյակներ
  • Մրցաշարեր
  • Թիմային խաղ
  • Օրական անվճար չիպեր
  • Ադրենալինով լի «Հարուստ խաղ»
  • Խաղային բազմազան ձեռքբերումներ
  • Եվ շատ այլ հնարավորություններ, որոնք կարող եք բացահայտել խաղում։

«Blot Star» խաղը վառ օրինակ է, թե ինչպես հայկական մշակույթում բոլորի կողմից սիրված բազար բլոտը կարող է լինել որակյալ, հարմարավետ և մշտապես համապատասխանել հավատարիմ օգտատերերի սպասելիքներին։ 

«Blot Star»-ը ոչ միայն խաղ է, այլև բլոտասերների մի ամբողջ համայնք։ Փորձե՛ք խաղի նոր տարբերակը, կիսվե՛ք ձեր հաղթանակներով և դարձե՛ք իսկական բլոտի աստղ։

Google Play-ի ներբեռնման հղում՝: https://play.google.com/store/apps/details?id=com.blot.blotstar 

Համակարգչով խաղալու համար այցելեք՝ www.blotstar.com

տեքստի նկար.png (2.21 MB)

տեքստի նկար 2.png (1.23 MB)


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive